Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

$6 արժողությամբ զգեստով աստղը՝ կարմիր գորգի վրա

Հոկտեմբեր 19,2016 14:00

Եվա Մենդեսը հիշել է իր աղքատ անցյալը

Ծագումով Կուբայից՝ ամերիկացի դերասանուհի, երգչուհի, դիզայներ եւ մոդել Եվա Մենդեսը վերջերս իր ինստագրամի էջում մի լուսանկար է հրապարակել եւ հայտարարել, որ 2001թ. «Ուրիշները» ֆիլմի պրեմիերային կարմիր գորգ էր դուրս եկել ընդամենը 6 դոլարանոց զգեստով, դիմահարդարումն ու սանրվածքն էլ ինքն էր արել, ու դրա վրա առանձնապես գումար չէր ծախսել: Չնայած սրան, նրա «էկոնոմ» կերպարը բավականին տպավորիչ էր ստացվել: Այժմ արդեն հոլիվուդյան աստղն իրեն կարող է շքեղություններ թույլ տալ եւ լավագույն զգեստները պատվիրել ամենահեղինակավոր դիզայներների մոտ, իսկ տարիներ առաջ այդ ամենն իր համար երազանք էր: Աստղը գրել է, որ իր էժանագին զգեստը գնել էր Goodwill բարեգործական խանութից ու այժմ էլ հպարտությամբ հայտարարում է, որ չնայած 6 դոլարանոց հանդերձին, ինքը լավ տեսք է ունեցել եւ ճաշակը երբեք չի դավաճանել:

Իր փոքրիկ գաղտնիքը նա բացահայտել է՝ New York & Company ընկերության համար արվող պատվերներն իրականացնելիս: Եվա Մենդեսն այսօր արդեն ոչ միայն կինոյում է նկարահանվում, այլեւ դիզայներական կարիերա է անում:
Հավելենք, որ Մենդեսը սկզբում նկարահանվել է գովազդային եւ երաժշտական տեսահոլովակներում, ապա հեռուստասերիալներում խաղացել է էպիզոդային դերեր։ Նա ճանաչում է ձեռք բերել «Մարզումների օրը» ֆիլմից հետո, որտեղ արդեն հանդես էր գալիս գլխավոր դերով:

Եվա Մենդեսը նաեւ զբաղվում է մոդելի աշխատանքով, գովազդում է մի շարք հայտնի ընկերությունների ապրանքներ (Cocio կաթնային շոկոլադ, Magnum պաղպաղակ, Revlon, Calvin Klein հագուստ եւ օծանելիք, Cartier զարդեր, Thierry Mugler օծանելիք, Pantene շամպուն, Morgan եւ Peek & Cloppenburg հագուստներ):
Եվան նկարահանվել է «Մարզումների օրը», «Ֆորսաժ 5», «Ուրվական մրցարշավորդը», «Ժամանակից դուրս», «Մի անգամ Մեքսիկայում» եւ այլ ֆիլմերում:

 

Ըստ https://www.novate.ru

«Առավոտ»

18.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31