Վաղը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին Aravot.am կայքի ուղիղ եթերում դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Մեր հյուրերն են՝ ՀԴԿ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Բանավեճի թեման՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի խնդիրները, Լավրովի եւ Ալիեւի հայտարարությունները՝ Ղարաբաղյան խնդրի մասին:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը: