Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանների ուղղությամբ թքած «Հայ կանանց ճակատի» անդամի պաշտպանը ոստիկանությանը հակընդդեմ հայց ներկայացրեց

Հոկտեմբեր 18,2016 22:20

Այսօր ՀՀ Վարչական դատարանում «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ Ոստիկանության ներկայացրած հայցադիմումով նախնական նիստ էր: Դատարան ներկայացված հայցով Ոստիկանությունը պահանջում է Սիմոնյանին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով, որով վարչական իրավախախտում է համարվում ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22-ին Սուսաննա Սիմոնյանը մասնակցել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ ընթացող ցույցին:

Հավաքի ընթացքում ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ Սուսաննա Սիմոնյանի ձերբակալության ժամանակ վերջինս թքել է ՀՀ Ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, որից հետո տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ իրականացվել է վարչական վարույթ:

Դատարանն այսօր քննարկեց Սուսաննա Սիմոնյանի պաշտպան՝ Տաթեւիկ Սիրադեղյանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալին առաջադրված հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու պահանջով: Դատարանը հայտնեց, որ այս պահին համոզմունք չունի, որ առաջադրված հոդվածը հակասահմանադրական է, իսկ եթե դատաքննության ընթացքում հանգի այդ համոզման, ապա անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի:

Տաթեւիկ Սիրադեղյանը նաեւ հակընդդեմ հայց ներկայացրեց՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստի մասին դատարանը կողմերին կհայտնի լրացուցիչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    պատկերին վրա՝ նորէն այդ խեղճ, փոքրիկ աղջնակը…
    որու դէմքին վրայ երեւում է խոր տագնապը…

    Հայաստանում Օրէնքի դէմ չէ՞ այսպէս տեւաբար շահագործել երեխաներին, զանոնք վերածել գործիքի, ի վնաս անոնց հոգեկան վիճակին, ընդհանուր աճին…

    երեխան ամբողջ կյանքում կրելու է հոգեբանական հետքերը այս շահագործումին

    շնորհաւորություն, բացառիկ ծնողներին…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31