Լրահոս
Օրվա լրահոսը

Եգորյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին

Հոկտեմբեր 18,2016 23:11

Վարչական դատարանում շարունակվում է քննվել ԳԱԼԱ կուսակցության հայցադիմումն ընդդեմ թիվ 34 ընտրական հանձնաժողովի:

Պատասխանողի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը բացման խոսքում ասաց, որ հանձնաժողով են ներկայացվել դիտորդների կողմից մի շարք դիմումներ, որոնց մի մասը մերժվել է, եւ մինչեւ որոշում կայացնել չեն եղել չքննված դիմումներ: Նա ընդգծեց, որ հայցվոր կողմը չկարողացավ իրավական հիմքը ներկայացնել, թե ինչու պետք է անվավեր ճանաչել ընտրատարածքային հանձնաժողովի 205Ա որոշումը:

Երրորդ անձ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մակար Եղիազարյանը ասաց, որ համաձայն են հայցվոր կողմի դիրքորոշմանը եւ միանում են իրենց. «Ակնհայտ է, որ որոշումը կայացնելիս թույլ է տրվել կիրառելի իրավունքի խախտում, որը հանգեցնում է տվյալ որոշման առոչինչ լինի»:

Նա խնդրեց գործի քննությունը շարունակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի բացակայությամբ: Տիգրան Եգորյանը առաջարկեց մինչ այդ միջնորդության քննարկումը քննարկել իր վկաներին դատակոչելու մասին միջնորդությունը: Դատարանը որոշեց մերժել ապացույցներ տրամադրելու միջնորդությունը, որը Եգորյանը դատական նիստի սկզբին էր ներկայացրել: Դատարանը մերժեց նաեւ վկաներին դատակոչելու միջնորդությունը:

Եգորյանը ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն ամբողջ դատական կազմին կամ նրանց, ովքեր դեմ են եղել իր ապացույցներ տրամադրելու միջնորդությանը: Հարցին, թե գրավոր ներկայացնելո՞ւ է միջնորդությունը, նա պատասխանեց, որ միջնորդում է դատարանին ունկնդրել կամ ժամանակ տրամադրել միջնորդությունը գրելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ տրամադրեց Եգորյանին 30 րոպե ժամանակ, ընդմիջում հայտարարվեց:

Հիշեցնենք՝ ԳԱԼԱ կուսակցությունը պահանջում է անվավեր ճանաչել Գյումրիի ավագանու ընտրության վերաբերյալ թիվ 205Ա որոշումը եւ Գյումրիի ավագանու անդամներ ընտրելու մասին թիվ 206Ա որոշումը: Կամ ընտրված ճանաչել ԳԱԼԱ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին ըստ մանդատների բաշխման օրենքով սահմանված պատշաճ հաշվառված կարգի ընտրված ճանաչելու եւ «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքի, Բարգավաճ Հայաստան եւ Հայկական վերածնունդ կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31