Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. Ընտրատարածքային հանձնաժողովը կամայականորեն որոշել է, որ 17-ն է բացարձակ մեծամասնությունը

Հոկտեմբեր 18,2016 21:00

Վարչական դատարանում շարունակվում է քննվել ԳԱԼԱ կուսակցության հայցադիմումն ընդդեմ թիվ 34 ընտրական հանձնաժողովի:

Կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը բացման խոսքում ասաց, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, որոնք հանգեցրել են շատ անճշտությունների: Նա ընդգծեց, որ դիտորդական կազմակերպությունները արձանագրել են բազմաթիվ խախտումներ եւ ներկայացրել են հրապարակումներ եւ համապատասխան դիմում-բողոքներ:

Տիգրան Եգորյանը նշեց, որ իրենք պահանջում են անվավեր ճանաչել Գյումրիի ավագանու ընտրության վերաբերյալ թիվ 205Ա որոշումը եւ Գյումրիի ավագանու անդամներ ընտրելու մասին թիվ 206Ա որոշումը: Կամ ընտրված ճանաչել ԳԱԼԱ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին ըստ մանդատների բաշխման օրենքով սահմանված պատշաճ հաշվառված կարգի ընտրված ճանաչելու եւ «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքի, Բարգավաճ Հայաստան եւ Հայկական վերածնունդ կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին:

Ըստ Եգորյանի, 205Ա որոշումը խախտում է ԳԱԼԱ կուսակցության ընտրական իրավունքը. «Այս պահի դրությամբ երկու ընտրական իրավունք խախտվում է, քանի որ արդյունքներն այլ են, քան արձանագրված են որոշմամբ: Դա հասկանալի է դառնում՝ ուսումնասիրելով այն ապացույցները, որոնք ներկայացրել ենք դատարան»:

Լեւոն Բարսեղյանը նշեց, որ քաղվածքներից մեկում ասվում է, որ ստացված եւ մարված քվեաթերթիկների թիվը նույնն է: Նա ընդգծեց օրենքում չի սահմանվում, թե որն է բացարձակ մեծամասնությունը, իսկ ընտրատարածքային հանձնաժողովը կամայականորեն որոշել է, որ 17-ն է բացարձակ մեծամասնությունը, եւ անհասկանալի կերպով է բաժանել մնացած կուսակցությունների մանդատները՝ նշելով, որ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում պարզել են, որ հաշվարկի 560 տարբերակ կա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31