Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եգորյան. Անհրաժեշտ է ուսումնասիրել բոլոր տեղամասերի արձանագրությունները եւ ընտրական փաստաթղթերը

Հոկտեմբեր 18,2016 20:30

Վարչական դատարանում շարունակվում է քննվել ԳԱԼԱ կուսակցության հայցադիմումն ընդդեմ թիվ 34 ընտրական հանձնաժողովի:

Տիգրան Եգորյանը միջնորդեց ներկայացնել բոլոր ընտրատեղամասերի բոլոր ընտրական փաստաթղթերը, քանի որ իրենց հասանելի արձանագրությունների քաղվածքները ցույց են տալիս, որ առկա են անճշտություններ: Ըստ նրա, անհրաժեշտ է ուսումնասիրել բոլոր տեղամասերի արձանագրությունները եւ ընտրական փաստաթղթերը, որպեսզի դիրքորոշումը ավելի հիմնավոր ներկայացնեն. «Սա միակ հնարավորությունն է, քանի որ ոչ տեղամասային հանձնաժողովում, ոչ ընտրատարածքային հանձնաժողովում հայցվոր կողմին նման հնարավորություն չի ընձեռնվում»:

Պատասխանողի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը խնդրեց հստակեցնել, թե դիմել են՝ չի տրամադրվել, թե՞ պատրաստվում են իրենց իրավունքը դատարանի միջոցով լրացնել: Նա ընդգծեց, որ հանձնաժողով նման դիմում չի ներկայացվել:

Դատարանը հետաքրքրվեց, թե կարող է բացման խոսքով հանդես գալ առանց այդ փաստաթղթի: Եգորյանը պատասխանեց՝ կարող է՝ առանց ներկայացնելու հայցադիմումի հիմքերը: Նա նշեց, որ իրեն տրամադրվել են արձանագրությունների տվյալները՝ ընդգծելով 34/50 ընտրատեղամասի վերաբերյալ երկու տարբեր արձանագրություններ են ներկայացրել՝ տարբեր տվյալներով եւ ստորագրություններով:

Նունե Հովհաննիսյանը ասաց, որ նիստի օրը տրվում է քաղվածք, որոնք տրամադրվում են թղթային տարբերակով եւ իրենք չեն տնօրինում քաղվածքի օրինակը: Թիվ 34 ընտրատարածքի նախագահ Էդուարդ Բաղրամյանն էլ հավելեց, որ հաջորդ օրը թեկնածուն թույլ է տվել ծանոթանալ արձանագրություններին, նշումներ կատարել: Դատարանը միջնորդությանը կանդրադառնա բացման խոսքերը լսելուց հետո:

ԳԱԼԱ կուսակցությունը պահանջում է անվավեր ճանաչել Գյումրիի ավագանու ընտրության վերաբերյալ թիվ 205Ա որոշումը եւ Գյումրիի ավագանու անդամներ ընտրելու մասին թիվ 206Ա որոշումը: Կամ ընտրված ճանաչել ԳԱԼԱ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին ըստ մանդատների բաշխման օրենքով սահմանված պատշաճ հաշվառված կարգի ընտրված ճանաչելու եւ «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքի, Բարգավաճ Հայաստան եւ Հայկական վերածնունդ կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31