Վարչական դատարանում հոկտեմբերի 18-ին քննվում է ԳԱԼԱ կուսակցության հայցադիմումն ընդդեմ թիվ 34 ընտրական հանձնաժողովի:
Կուսակցությունը պահանջում է անվավեր ճանաչել Գյումրիի ավագանու ընտրության վերաբերյալ թիվ 205Ա որոշումը եւ Գյումրիի ավագանու անդամներ ընտրելու մասին թիվ 206Ա որոշումը: Կամ ընտրված ճանաչել ԳԱԼԱ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին ըստ մանդատների բաշխման օրենքով սահմանված պատշաճ հաշվառված կարգի ընտրված ճանաչելու եւ «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքի, Բարգավաճ Հայաստան եւ Հայկական վերածնունդ կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին, բաշխման օրենքով սահմանված պատշաճ հաշվառված կարգի ընտրված ճանաչելու:
Դատարանը «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Վաղարշակ Մխիթարյանից պահանջեց լիազորությունները հաստատող փաստաթուղթ, սակայն վերջինս չկարողացավ ներկայացնել, դատարանը չճանաչեց նրա լիազորությունները:
Դատական նիստի ընթացքում ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանին խնդրեց ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների լիազորագրերը: Նա հայտարարեց, որ առկա է շահերի բախում՝ ԿԸՀ-ն հանդիսանալով ԸԸՀ վերադաս: Տիգրան Եգորյանի խոսքերով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացնել ստորադաս հանձնաժողովին անթույլատրելի է:
Կարդացեք նաև
Եգորյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ իր նկատառումը ընդունել որպես առարկություն եւ հայտնել, արդյոք այդ արձանագրային որոշումը ենթակա՞ է վերանայման, թե՞ ոչ: Դատավոր Հրաչ Այվազյանը պատասխանեց, որ այն բողոքարկման ենթակա չէ:
Նա ներկայացրեց հայցի հիմնավորումների եւ առարկայի լրացում, նաեւ խախտումները հաստատող տեսանյութեր: Դատարանը ընդմիջում հայտարարեց:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ