ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Տիկնիկային թատրոնի դերասան» 4-րդ կուրսի ուսանողները` ս. թ. հոկտեմբերի 7-9-ը մասնակցել են Կիևում կայացած «JoyFest» միջազգային 4-րդ թատերական փառատոնին: Փառատոնին հայ ուսանողները ներկայացել էին «Կարճ պատմություններ» վերնագրով բեմադրությամբ:
Դասական և ժամանակակից դրամատուրգների պիեսների հատընտիր հատվածների հիման վրա կառուցված ներկայացումը երկու անվանակարգում արժանացել է մրցանակների: «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակի է արժանացել Զառա Անտոնյանը, իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Մարիետա Դովլաթբեկյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին