Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը հետաքրքիր պահվածք էր դրսեւորում:
Նա ստուգողական աշխատանքն արտագրող աշակերտի նման ինչ-որ թաքուն բան էր անում՝ նիստերի դահլիճում: Բջջային հեռախոսը դրել էր նախագծերի փաթեթների մեջտեղի հատվածում ու ինչ-որ կայքեր էր բացում: Երբ բանախոսը փոխվում էր, նա արագ փակում էր իր առջեւ դրած օրենքների նախագծերի փաթեթները, ցույց տալով, իբր համակ ուշադրությամբ հետեւում եմ նիստին: Իսկ երբ գործընկերները չէին նայում՝ շարունակում էր «տակից» հեռախոսով «բզբզալ»՝ տպավորություն ստեղծելով, թե նախագծերն եմ ուսումնասիրում:
Հաշվի առնելով, թե մյուս պատգամավորներն ինչով են երբեմն զբաղվում ԱԺ նիստերի դահլիճում՝ Կարինե Պողոսյանի հեռախոսով զբաղվելը թերեւս նորմալ դիտվեր, եթե չլիներ այդ թաքուն՝ թղթերի արանքում հեռախոսը տեղավորելու «խորամանկությունը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ