Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ կարգավորման հարցում ոչ մի կողմնակի պետություն որևէ ազդեցություն չի ունենում. Վոլինկին

Հոկտեմբեր 18,2016 16:53

 Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

«Կարող եմ ասել, որ խնդիրը կարող է լուծվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ոչ մի այլ կողմնակի պետություն որևէ ազդեցություն կամ մասնակցություն չի ունենում: Ամեն ինչ կլուծվի Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է նա՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի աշխատանքները ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նա նշել էր, որ քննարկվում է «Ադրբեջանի առնվազն 5 գրավված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման հարցը:

«Որքան ես գիտեմ, այս ամսվա վերջին այստեղ պիտի ժամանեն միջազգային միջնորդները, որոնք կշփվեն և՛ այստեղի, և՛ Ադրբեջանի, և՛ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունների հետ»,- ասել է դեսպանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31