Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հուսով եմ՝ կտեսնենք Ղարաբաղի ներսում եւ դրանից դուրս համակողմանի կարգավորում». Պյոտր Սվիտալսկի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2016 16:17

«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Ստեփանակերտում «Եվրաակումբ» հիմնելու մասին հարցին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ասաց. «Այս շաբաթ Հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելելու է Հայաստան: Նրա մանդատի բաղադրիչներից մեկը՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի հասարակության միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումն է»:

Պյոտր Սվիտալսկին նկատեց, որ Եվրամիությունը հատկացնում է գումարներ՝ Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ վստահության ձեւավորման ծրագրերի իրականացման համար. «Գիտեմ, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը որոնելու է հնարավորություններ՝ այդպիսի ծրագրեր իրականացնելու համար: Ենթադրում եմ, որ նա ավելի պատրաստ կլինի պատասխանելու այդ հարցին: Իմ մանդատը չի տարածվում մինչեւ Ստեփանակերտ եւ Լեռնային Ղարաբաղ, բայց հուսով եմ, որ առաջիկայում կկարողանանք տեսնել Ղարաբաղի ներսում եւ դրանից դուրս համակողմանի կարգավորում: Այդ համակողմանի կարգավորումը հնարավորություն կտա ԼՂՀ-ի հատկապես երիտասարդությանն օգտագործել այն հնարավորությունները, որոնք կբերի այդ կարգավորումը: Վստահ եմ, որ ԵՄ-ն կաջակցի դրան»:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ դեսպանը նշեց, որ հաջորդ շաբաթ բանակցությունների նոր փուլ է մեկնարկելու. «Կարծում եմ՝ երկու կողմերն էլ միտված են վճռորոշ առաջընթացի»:

Ի դեպ, լրագրողների՝ թեմայից դուրս հարցերին ԵՄ դեսպանը հրաժարվեց պատասխանել, եւ միջոցառմանը ներկա երիտասարդների հետ քննարկումը շարունակվեց առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31