Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը մերկացնում է ընդդիմության 1 գիշերվա ամուսնությունը եւ խոսում իրենց «աճեցրած» մարդկանց մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2016 14:53

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դիմեց ընդդիմադիրներին, որոնք բողոքում են ՏԻՄ ընտրություններից: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խոսել էր բոնուսների մասին, որ ինչ-որ հանելուկով դարձնում են քաղաքապետ:

Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ պարզ թվաբանություն է, Միքայել Մելքումյանին ուղարկեք, այդ բանաձեւը մի փոքր ուսումնասիրի. «Բալասանյան Սամվելը մեղավո՞ր է, որ բոնուսների հաշվին ինքը 18 ձայն է հավաքել: Այստեղի մթնոլորտը մի ուղարկեք Գյումրի, թողեք իրենց աշխատանքը կարգավորեն: Վանաձորի հետ կապված՝ ձեր ավագանու ցուցակները գնացեք եւ ուշադիր նայեք՝ քանի՞ քաղաքական մարդ կա, որ գաղափարական մոտեցումներից եք խոսում: Ձեր ցուցակներում մի ընտանիքից 3 տարբեր մարդիկ տարբեր ցուցակներում են: Ընդ որում, շատ ամուր ընտանիքներ են, նրանց խոսքը մեկ է: Եթե դուք այնքան քաղաքական կամք ունենայիք եւ այդ ցուցակները կազմեիք քաղաքական մարդկանցով եւ նախքան ընտրությունները կազմեիք կոալիցիա, իրավունք ունեիք պահանջելու, որ այդ մարդիկ քաղաքական պայմանավորվածությունները խախտեցին;

Քաղաքական պայմանավորվածությունները խախտում են քաղաքական գործիչները՝ այստեղի ԱԺ-ի փակ ընտրություններին: Սկսեք այստեղից: 3-4 ուժեր հայտարարում են, որ իրենք դեմ են քվեարկելու, քվեատուփերը բացելուց հետո՝ 98 ձայն կողմ է լինում, 107 ձայն, բայց ՀՀԿ խմբակցությունը 70 մարդ է: Այդ խախտումները այստեղ են կատարվում, ոչ թե վանաձորցիներին գնաք ասեք՝ էս ի՞նչ խախտումներ արեցիք:

Դուք մեկ օրվա, մեկ ժամվա քաղաքական ամուսնությունով չեք կարող հանրությանը խաբել, ժողովրդին մոլորության մեջ գցել: Խնդրում եմ քաղաքական աղտոտված ձեռքերը հեռու պահել լոռեցիներից: Լոռեցիներին պիտակներ մի տվեք: Նրանք գնացել են իրենց ավագանու ցուցակում ընդգրկվելու, չեն գնացել ձեր քաղաքական երազանքներն ի կատար ածելու: Ասում եք՝ ոչ իշխանական ուժեր՝ ձեզ երբ պետք է՝ իշխանական եք, երբ պետք է՝ կիսաիշխանական եք: Մի հատ կողմնորոշվեք»:

Նա ասաց, որ մեկ գիշերվա ընթացքում 3-4 հոգի հուշագիր են ստորագրում եւ Երեւանից գնում են Վանաձոր ու ասում՝ «գյադեք, էս յան, գյադեք, էն յան». «Չեք կարող լոռեցիներին այսպես պարտադրել: Ասում եք՝ նրանք դավաճանում են մեր քաղաքական մոտեցումներին: Նրանք դավաճաններ չեն, չեք կարող նրանց թելադրել: Այլ խնդիր է, եթե ձեր ցուցակները ճիշտ կարողանայիք կազմել: Մի գիշերվա մեջ եկել ասում են՝ եկեք ամուսնանանք իրար հետ ու էս տղերքին խաբենք: Նրանք չեն խաբվում, քաղաքական մարդիկ չեն: Այդ մարդիկ չեն կարող լինել այդ կաթսայում, չեն եփվի»:

Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն մարդագողությամբ չի զբաղվում, այդ ընդդիմությունն է զբաղվում մարդաորսությամբ, մինչդեռ պետք է լավ ուսումնասիրեր իր ցուցակը ու տեսներ՝ ում համար են առաջ այդ մարդիկ աշխատել. «Մեր աճեցրած մարդկանց հաշվին այդ ձայները դուք ունեցաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31