Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովի պատասխանն Իլհամ Ալիեւին

Հոկտեմբեր 18,2016 14:49

«Արցախի խնդրում մեզ համար ամենակարեւորը կարգավիճակի հարցն է: Մեր պատասխանն էլ Ալիեւին հետևյալն է՝ Արցախը որեւիցե կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում։ Խնդիրն ադրբեջանցիների մեջ է։ Եթե փոխզիջում ասելով նկատի ունեն ինքնավար հանրապետություն, ապա տվայտանքների եւ ինքնախաբեության մեջ են։ Փոխզիջումը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է: Իսկ թե ինչի՞ դիմաց, դա կորոշի Ղարաբաղի իշխանությունն ու ժողովուրդը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, նախօրեին ռուսական «Ռոսիա 24»- գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել էր, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն։

ՀՀ ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ Իլհամ Ալիեւը ուղղակի շփոթել է «անկախ» եւ «ինքնավար» բառերը`հավելելով, որ Ալիեւի հայտարարությունը ռուսական լրատվամիջոցների միջոցով անտեղի է, իսկ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է։

«Եթե Ալիեւը տեղյակ չէ բանակցային սկզբունքներից, ապա տեղեկացնեմ, որ դրանցից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Այդ մասին իրենց հայտարարություններում ասել են նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրները»,- ասաց ԱԺ փոխխոսնակը`օրինակ բերելով Նախիջեւանի ինքնավար հանրապետության գոյությունը Ադրբեջանի կազմում. «Դա վկայումն է այն բանի, որ մեր ժողովուրդը չի կարող ինքնորոշվել Ադրբեջանի կազմում: Այդ երկիրը Նախիջեւանում անգամ խաչքարերի հանդեպ հանդուրժող չէ, ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող է հանդուրժող լինել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31