Հայաստանի երեք ծանրորդներ մեկնել են Մալայզիայի Պենանգ քաղաք, որտեղ հոկտեմբերի 19-ից 25-ը կայանալու է աշխարհի պատանիների առաջնությունը:
Մեր պատվիրակությունն արդեն մրցավայրում է: Մրցահարթակ մտնելու են +69 կգ քաշային Արփինե Դալալյանը, 85 կգ՝ Կարեն Ավագյանը եւ տղաների գերծանր քաշային (+94 կգ) Վարազդատ Լալայանը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն առաջնությունում կատարելու է մրցավարի պարտականություններ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը Մալայզիայից Aravot.am-ին տրամադրել է մարզիչ Արման Ղազարյանը