«Հայաստանյան հասարակությունն ակնկալիքներ չպետք է ունենա մինչեւ այն պահը, երբ «Մադրիդյան սկզբունքները» փոփոխության չենթարկվեն»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս փուլում միջազգային քաղաքական կառույցների հնարավոր ազդեցությանը, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ եթե «Մադրիդյան սկզբունքները» չփոփոխվեն, այս կամ այն կառույցից ակնկալիքներ ունենալու հիմքեր չկան. «ՀԱՊԿ-ը ի՞նչ է խոստացել. Հայաստանյան պաշտոնյայի ընտրություն, որը չեղավ: ՀԱՊԿ-ը դեռ իր կայացման ճանապարհին է, որովհետեւ անդամ-երկրները դեռ շատ հարցեր ունեն քննարկելու՝ համաձայնության գալու համար»:
Ըստ Լարիսա Ալավերդյանի, հայ հասարակության շրջանում այս կամ այն կառույցների հանդեպ արդեն բազմակարծություն կա. «Այդ պայմաններում չարժեր, որ ՀԱՊԿ-ն աներ այնպիսի հայտարարություններ, որոնք կարող էր եւ չանել՚: Արցախի հարցի լուծումը մենք ինքներս պետք է գտնենք, ոչ թե մտնենք մի դաշտ, որտեղ ծնվել են «Մադրիդյան սկզբունքները»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ