Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագրում ՀՅԴ-ի ակնկալիքները արդարացվել են (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2016 14:06

Կառավարության ծրագիրը, որը երեկ քննարկվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում եւ դրական գնահատականի արժանացել, քննարկվել է նաեւ կոալիցիոն ՀՅԴ-ի հետ: Այսօր այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք այսօր նաեւ վարչապետի հետ ենք հանդիպում ունեցել, քննարկել ենք ծրագիրը, բայց դրա մասին կխոսենք հետագայում: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացվել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծրագիրը պետք է լինի կոնկրետ քայլերի ու ժամկետների ծրագիր: Եվ դա պետք է արտացոլեր մեր համագործակցության համաձայնագիրը հանրապետականների հետ, ինչը եւս առկա էր ծրագրում: Եվ եթե ոչ 90, ապա 90-ից ավելի տոկոսով մեր համաձայնագրի դրույթները արտացոլված են»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Կառավարության ծրագրում ՀՅԴ-ի համար մտահոգիչ դրույթներ չեն եղել. «Մտահոգություններ, որպես այդպիսին, չեն եղել: Մեր քննարկման հիմնական ուղղությունը եղել է այն, որ ծրագիրը կոալիցիոն համաձայնագրին համապատասխանի, ինչպես նաեւ` Հայաստանում ստեղծված իրավիճակին»:

Aravot.am-ի հարցին` կարճաժամկետ ծրագիրն ի՞նչ կոնկրետ խնդիրներ է լուծելու Հայաստանի համար, Արմեն Ռուստամյանն ասաց, որ ծրագիրը բնավ էլ կարճաժամկետ չի: Սակայն, այդպես էլ կոնկրետ հարցերի չանդրադարձավ. «Կոնկրետ ծրագիրը, որ վերցնեք`կտեսենք: Դրույթները տարբեր են՝ կապված ամենատարբեր հեռանկարային խնդիրների հետ»:

Ճշտող հարցին ի՞նչ կարող է տալ այս 6-ամսյա ծրագիրը, ի՞նչ խնդիրներ է առաջ քաշելու այն, պատասխանեց. «Ուզում եք, որ ես ամբողջ խնդիրներն անգի՞ր ասեմ: Խառնել եք, ես վարչապետը չեմ: Ծրագիրը կգա, կկարդաք էլի: Ես նորից եմ ասում՝ սրանով չի կաշկանդվել ծրագիրը: Եվ ճիշտ են արել վարչապետն ու կառավարությունը, որ չեն կաշկանդվել դրանով: Չի կարելի միայն 6 ամսվա համար ծրագիր գրել, ու ասել, թե սա է: Բայց երկիրը պետք է իրավահաջորդ ունենա»:

Մեկ այլ հարցի`եթե կառավարության այս ծրագիրն էլ ձախողի, ապա այն Հանրապետականի ու Դաշնակցության ձախողո՞ւմը կլինի, թե՞ Կարեն Կարապետյանի ձախողումը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Սա կլինի երկրի ձախողումը»:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31