Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովը շատ լավ է ներկայացնում ՌԴ ազգային շահերը». Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2016 13:58

«Հայ հասարակությունն այլեւս չի կարծում, որ Արցախի հարցում առանց Ռուսաստանի ոչինչ չի ստացվելու եւ Ռուսաստանն է միակ փրկիչը»: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Թուրքիան կարող է «դրական դերակատարում» ունենալ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Լավրովը հայ պաշտոնյաներից արդեն իսկ ստացել է կոշտ արձագանք. «Ժամանակին հստակեցնելով Լավրովի ծագման հետ կապված հարցերը՝ ասել եմ՝ դա նշանակություն չունի մեծ քաղաքականության մեջ: Ռուսաստանն աշխարհաքաղաքական խոշոր խաղերի լիարժեք անդամ է: Չի կարելի, որ մեր հասարակությունն ունենա հետեւյալ կարծիքը՝ եթե Լավրովի ծագման մեջ հայություն կա, ուրեմն…դա չի կարելի նշել, դա միամտություն է: Լավրովը շատ լավ է ներկայացնում ՌԴ ազգային շահերի՝ տվյալ պահին պահանջված արտացոլումը: Դա չի նշանակում, որ ես կիսում եմ այդ քաղաքականությունը՝ Թուրքիայի հետ մերձեցումը: Դա չէ մեր խնդիրը, այլ այն, որ այլ պետության արտգործնախարարից այլ բան չպահանջենք, քան տվյալ պետության շահերի պաշտպանությունը»:

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ Թուրքիան Արցախյան հակամարտության կարգավորման գործում ոչ մի դեր չի կարող ունենալ: Այն փաստը, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդլայնված կազմի անդամ է, Լարիսա Ալավերդյանը հայկական կողմի բացթողումն է համարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31