Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրալյան ցիկլոնը նահանջում է, նոյեմբերն էլ տեղումնառատ կլինի

Հոկտեմբեր 18,2016 13:23

Հայաստան ներթափանցած Ուրալյան ցիկլոնը, որի հետեւանքով հանրապետության մի շարք մարզերում տեղաց առատ ձյուն եւ ճանապարհներ փակվեցին, այսօր կեսօրից հետո կսկսի նահանջել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

gagik_surenyan

Ըստ նրա ցիկլոնը եկել է Ուրալից, արկտիկական օդային զանգվածներով, սակայն այսօրվանից սկսած ցիկլոնի ուժը կրկնակի կթուլանա, ինչի արդյունքում կթուլանա նաեւ տեղումների ինտենսիվությունը:

Պարոն Սուրենյանի տեղեկացմամբ, սակայն տեղումները ժամանակ առ ժամանակ կշարունակվեն` մինչեւ հոկտեմբերի 19-ը ներառյալ:

«Հոկտեմբերի 20-ից շրջանների զգալի մասում տեղումները կդադարեն, բայց Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ամպամածությունը, իսկ առանձին հատվածներում նաեւ թույլ տեղումները կպահպանվեն: Վաղը օդի ցածր ջերմային ֆոնը կպահպանվի, սակայն հոկտեմբերի 20-23-ին ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Մեր հարցին, թե նոյեմբեր ամսվա համար արդեն կա՞ կանխատեսում, պարոն Սուրենյանը պատասխանեց, որ նոյեմբերին տեղումները նորմայից շատ են սպասվում, իսկ  ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում:

Իսկ թե նոյեմբերը ձյունառատ կլինի թե անձրեւառատ, պարոն Սուրենյանն ասաց, որ նման տեղեկատվություն չեն հաղորդում. «Դա կախված է տեղից, դիրքից, պրոցեսի տեսակից: Տաք ներխուժում կլինի անձրեւ կգա, ցուրտ ներխուժում` ձյուն կգա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31