«Սանիթեք» ընկերությանն ուղղված հարցումներում և մամուլի հրապարակումներում Երևանի բնակիչները հաճախ բարձրաձայնում են աղբամանների տեղադրման վայրի անհարմարության մասին և խնդրում են «Սանիթեք» ընկերությանը տեղափոխել այս կամ այն հասցեում գտնվող աղբամանը:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ աղբամանների տեղադրման վայրը տվյալ վարչական շրջանում քարտեզագրվում է նախապես: Մասնավորապես, ամեն վարչական շրջանում «Սանիթեք» ընկերության ծառայությունների մեկնարկից առաջ տվյալ վարչական շրջանի կոմունալ ծառայության հետ համատեղ է որոշվում աղբամանների տեղադրման վայրը: Ոստի, «Սանիթեք» ընկերությունը իրավասու չէ փոխելու աղբամանների՝ նախապես հաստատված վայրը առանց վարչական շրջանների պատասխանատուների թույլտվության: Այնուհանդերձ, այս հարցով ստացված բոլոր դիմումները «Սանիթեք» ընկերությունը վերահասցեագրում է համապատասխան վարչություններին և նրանց հետ համագործակցելով՝ հնարավորության դեպքում ընդառաջ է գնում բնակիչների դիմումներին և որոշ դեպքերում աղբամանների տեղադրման վայրը փոխվում է:
Նշենք նաև, որ քաղաքացիների կողմից աղբամանների ինքնակամ տեղափոխման դեպքում լրացուցիչ խնդիրներ են առաջ գալիս ինչպես աղբահանության պատշաճ իրականացման, այնպես էլ մյուս քաղաքացիներին անհարմարություն պատճառելու առումով: Ուստի ընկերությունը հորդորում է բնակիչներին աղբամանների տեղափոխությունը համաձայնեցնել «Սանիթեք» ընկերության և տվյալ վարչական շրջանի կոմունալ ծառայության վարչության հետ:
«Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքի 11 վարչական շրջաններից ամսեկան 695.408 կգ աղբ է հավաքվում (Տե՛ս կից ինֆոգրաֆիկան):
Կարդացեք նաև
11 վարչական շրջաններից, որտեղ տեղադրված են «Սանիթեք» ընկերության շուրջ 8000 աղբամաններ, աղբահանությունն իրականացվում է շաբաթվա 7 օրերին՝ 24 ժամյա ռեժիմով:
«Սանիթեք» ընկերությունը