Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ փոխզիջում հնարավոր է, տարածաշրջանը կարող է ստանալ ինքնավար հանրապետության կարգավիճակ: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:
«Խելամիտ փոխզիջում հնարավոր է. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, նրանց կենսագործունեության ապահովում, ինքնակառավարում, տարբեր ներդրումային ծրագրեր Ադրբեջանի կողմից»,- ասել է Ալիևը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահի «խելամիտ փոխզիջումների» շուրջ հերթական հայտարարությունը, ըստ էության, չի տարբերվում նախկինում հնչեցվածներից: Նա, մասնավորապես, նշել է, որ իրենք «երբեք չեն համաձայնի անկախություն տալ ԼՂ-ին» և Հայաստանը պետք է դուրս գա ԼՂԻՄ հարող տարածքներից:
«Փոխզիջումը կարող է լինել տեղական ինքնակառավարման, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման շուրջ, ապագայում, եթե մենք համաձայնության գանք, դա կարող է լինել ինքնավար հանրապետություն»,- ասել է Ալիևը Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ