Ընտրական օրենսգրքի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մինչ քննարկմանն անդրադառնալը՝ շնորհավորեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Խաչատուր Քոքոբելյանն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց կառավարության ներկայացուցչին՝ Դավիթ Հարությունյանին, որ ներկայացել է ԱԺ: Նա իր դժգոհությունը հայտնեց ԱԺ-ի նկատմամբ Դավիթ Հարությունյանի արհամարհական վերաբերմունքի հետ կապված, որ երեկվանից պատգամավորները քննարկում են, ելույթներ են ունենում, իսկ Դավիթ Հարությունյանը չկա:
Խաչատուր Քոքոբելյանը հորդորեց Գալուստ Սահակյանին, որ պահանջի կառավարությունից, որ հավուր պատշաճի վերաբերվեն ԱԺ-ին եւ ներկայանան: Գալուստ Սահակյանն էլ արդարացրեց, թե «Ճիշտ եք ասում, բայց գործի բերումով է եղել, ոչ թե ինչ-որ պատճառաբանություն»:
Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձավ ԸՕ 9-րդ հոդվածի 18-րդ կետին. «Ասում էին, որ կոսմետիկ փոփոխություններ են արվելու, սա կոսմետիկ փոփոխություն չի,նահանջ կա: Սա շանտաժ է՝ բողոքարկման ինստիտուտը վերացնելու: Մենք դիտորդին, վստահված անձին, ոը կարող է քվեարկել կրկնաքվեարկությունը, վտանգում ենք, ասում ենք, եթե տեսել ես, որ քվեարկել է մի հատ խորը շունչ քաշեք, նոր հայտնեք այդ մասին: Վրաստանում ասում էին՝ армянский карусель, բրենդ ենք ձեւավորել, նոր բրենդ չեք կարողանում ձեւավորել, սա եք բերել»:
Կարդացեք նաև
Նա ասաց՝ անթույլատրելի է, որ ընտրակեղծարարի համար անմեղության կանխավարկած է գործում, տեղեկություն հայտնողի համար՝ ոչ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ