Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թալիշում բարձր պատնեշ է կառուցվում. գյուղը բնակեցվելու է

Հոկտեմբեր 18,2016 12:52

«Այն մթնոլորտը, որ տիրում է ԼՂՀ-ում, ուրախ կլինեմ, որ տեղափոխվի նաև Հայաստանի Հանրապետություն»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի ցանկություն հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Շեշտելով այն մասին, որ ԼՂՀ-ում ակտիվ շինարարություն է իրականացվում, տնտեսության ոլորտում է զարգացում նկատվում, պարոն Իսագուլյանը փաստեց, որ ԼՂՀ-ում վերջին 10 տարիներին տնտեսական աճը միշտ երկնիշ է եղել. «Միջինը 10 տոկոս է գրանցվել տարեկան: Սրանք բոլորը ցույց են տալիս, թե ինչ ծանր աշխատանք է տարվում այդ պայմաններում, երբ միայն կապը Հայաստանի հետ է: Այնպես որ, բոլոր ասեկոսեներն իրականության հետ կապ չունեն»:

Պարոն Իսագուլյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 23-ին Երևան-Ստեփանակերտ մայրուղու վրա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ ծառատունկ է իրականացվելու:

Վկայակոչելով այս ամենը՝ պարոն Իսագուլյանը վրդովվեց. «Տարօրինակ է, որ այս պայմաններում որոշ քաղաքական գործիչներ, իրենց ազգային հերոսի տեղ դնող մարդիկ, իհարկե, չենք ուրանում նրանց կատարածը, հանկարծ կոչ են անում, որ համապատասխան միջոցներ մի տրամադրեք Արցախին»:

Պարոն Իսագուլյանը պատմեց, որ վերջին օրերին գտնվել են Մեծ Շեն գյուղում, որը գտնվում է սահմանից վեց կիլոմետրի վրա, որտեղ շինարարություն է իրականացվում: Նա հավաստիացրեց, թե նման գեղատեսիլ վայր աշխարհում չես գտնի: Դառնալով հողեր հանձնելու շահարկումներին՝ Գառնիկ Իսագուլյանը վստահեցրեց, թե Արցախում նման տրամադրություններ չկան:

Դառնալով Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տարածած հայտարարությանը https://www.aravot.am/2016/10/17/816779/ պարոն Իսագուլյանն ասաց. «Նման բաներ միշտ հայտարարում են, չեմ կարծում, որ այդ հայտարարության մեջ կա մի բան, որ մեզ համար խորթ է կամ նոր»:

Թալիշ գյուղի վերաբերյալ պարոն Իսագուլյանը տեղեկացրեց, որ այնտեղ բավականին բարձր պատնեշ է կառուցվում, ու առաջիկայում ևս երեսուն ընտանիք պետք է բնակեցվի:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն կարծիքին, թե ճիշտ չի համարում Սեյրան Օհանյանի փոփոխությունը, Գառնիկ Իսագուլյանը նշեց. «Սահմանադրության մեջ հստակ է գրված, որ պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հստակ հայտարարեց, թե ինչով է զբաղվելու նախարարը և ինչով գլխավոր շտաբի պետը: Վիգեն Սարգսյանը զբաղվելու է շատ կոնկրետ խնդիրներով. պաշտպանության բանակին վերաբերող արտաքին խնդիրներ, նորագույն զինտեխնիկայի, նոր արտադրվող զենքի խնդիրների համակարգում, իսկ գլխավոր շտաբի պետը զբաղվելու է բանակում տեղի ունեցող խնդիրներով: Ընդհակառակը, այս տարանջատումը նպաստավոր կլինի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31