Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալիևը չի բացառել Ադրբեջանի անդամակցությունը ԵվրԱզԷՍ-ին

Հոկտեմբեր 18,2016 12:49

Չի կարելի բացառել Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵվրԱզԷՍ), բայց առայժմ Ադրբեջանն իրեն ավելի ապահով է զգում ներկա կարգավիճակում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այդ թեմայով խոսակցություններ վաղուց են ընթանում՝ և՛ փորձագիտական հանրության, և՛ տարբեր երկրների քաղաքական էլիտայի շրջանում: Կասեմ այսպես. սկզբունքորեն մենք այսօր մեզ բավականին վստահ են զգում այն կարգավիճակում, որում գտնվում ենք… Ուստի, մենք դեռ պետք է հետևենք՝ ինչ միտումներ կլինեն: Իհարկե, եթե Միությունը դառնա գրավիչ, այն շատերին կձգի: Այնպես որ, ոչինչ բացառել չի կարելի, բայց ներկա փուլը ես հենց այսպես կբնութագրեի»,- Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը, այնուամենայնիվ, նշել է, որ իրենք ուշիուշով հետևում են եվրասիական տարածությունում տեղի ունեցող գործընթացներին:

«Այսօր ԵվրԱզԷՍ անդամ երկրների հետ մեր տնտեսական, ինչու ոչ՝ նաև քաղաքական համագործակցության ձևաչափը շատ ամուր է: Ինտեգրման ճանապարհով ընթանալու համար, իհարկե, անհրաժեշտ է շարժառիթ: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած այլ շարժառիթ: Եվ մենք այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, Ալիևն ընդգծել է, որ Բաքուն, ընդհանուր առմամբ, բավարարված է իր ներկա կարգավիճակով: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ վերջին 13 տարում իրենք 3 անգամ ավելացրել են ՀՆԱ ծավալները, իսկ աղքատության մակարդակը 2003թ. 49%-ից 2016թ. հասցրել են 5%-ի, և երկրում, «ըստ էության, աղքատություն՝ որպես սոցիալական երևույթ, չկա»:

«Ուստի, մեզ բավարարում է մեր դրությունը՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով»,- ընդգծել է Ալիևը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31