Ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը մտադիր է շուտով ընդգրկվել խաղացանկային թատրոններից մեկում եւ աշխատել իր մասնագիտությամբ։
– Ամիսներ առաջ Ռումինիայի «Tony Bulandra» թատրոնում բեմադրեցիք Շեքսպիրի «Օթելլոն», մասնակցեցիք «Babel Fast 2016» միջազգային փառատոնին եւ արժանացաք «Լավագույն ռեժիսոր» մրցանակի։ Ձեր առջեւ ի՞նչ նոր դռներ բացեց այս հաջողությունը։ Փաստորեն, դրսում նման ձեռքբերումներ ունեք, իսկ ներսո՞ւմ։
– Ասեմ, որ վերջին շրջանում բուռն ստեղծագործական կյանքով եմ ապրում։ Մոտ ապագայում «Օթելլոն» կներկայացնենք նաեւ Ալժիրում։ Հուսով եմ՝ հաջորդ տարի հնարավորություն կլինի այն ցուցադրել նաեւ Հայաստանում։
Ինչ վերաբերում է ներսում ծավալելիք գործունեությանս, ասեմ, որ շուտով կսկսեմ որպես ռեժիսոր աշխատել որեւէ թատրոնում։ Բոլորը գիտեն, թե ես ինչ հարաբերություններ ունեի մշակույթի նախկին նախարարի հետ, իսկ հիմա, կարծես, շատ բան է փոխվել, ոլորտում դրական տեղաշարժեր են նկատվում։
Կարդացեք նաև
– Ո՞ր թատրոնում եք Ձեզ տեսնում։
– Որեւէ խաղացանկային թատրոնում։ Տեւական ժամանակ է՝ ոչ մի թատրոնում որպես ռեժիսոր չեմ աշխատել։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում