Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հետ հարաբերությունները ԵՄ առաջնահերթությունների թվում են. զեկույց

Հոկտեմբեր 18,2016 11:50

Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում 2016թ-ի առաջնահերթությունների մասին զեկույցը: Այն ընդունվել է որպես 2016թ. հունիսի Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացրած «ԵՄ գլոբալ ռազմավարության» շարունակող և մասնավորեցնող փաստաթուղթ:

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների կենտրոնում պետք է դրվեն «նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններ ամրապնդման ճանապարհին»:

«Նոր գործընկերության առաջնահերթությունները կհամաձայնեցվեն համատեղ և կփոխարեն Արևելյան գործընկերության քաղաքականության՝արդեն ոչ արդիական գործողությունների ծրագրին: Անցյալ տարվա սահմանադրական հանրաքվեից հետո կարևոր է, որպեսզի Հայաստանը 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ կյանքի կոչի նոր Ընտրական համակարգ՝ հաշվի առնել ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առաջարկները: ԵՄ-ը՝ որպես հիմնական դոնոր, իր ներդրումը կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ իր վրա վերցնելով հիմնական ֆինանսական բեռը»,- ասվում է զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ Արևելյան գործընկերության այն երկրների համար, որոնք չստորագրեցին ասոցացման համաձայնագիրը (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս) «ԵՄ-ը կմշակի գրավիչ և փոխշահավետ այլընտրանք՝ հիմնված ընդհանուր արժեքների և ԵՄ հիմնարար սկզբունքների վրա»:

Ինչ վերաբերում է առևտրային հարաբերություններին, Հայաստանը թվարկվում է այն 14 երկրների շարքում, որոնց նկատմամբ ԵՄ-ը կիրառում է GSP+ առևտրային ռեժիմը: Նշվում է, որ այդ երկրները զգալի առաջընթաց են գրանցել, նրանց հետ երկխոսությունը և կանոնավոր մոնիթորինգը շարունակվում է:

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մասնավորապես, նշվում է, որ «ԵՄ-ը կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը բանակցային լուծում գտնելու համար»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31