Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ով պետք է պատասխան տա 5 հոգու մահվան համար. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 18,2016 11:46

Հոկտեմբերի 14–ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մարդատար ավտոբուսը բախվել էր ավտոճանապարհի աջ կողմում կայանված «Սկանիա R420LA4X2HNA» մակնիշի՝ ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարին, որի առաջամասն էլ բախվել էր առջեւում կայանված «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետեւանքով մահացել էին ավտոբուսի վարորդը եւ 4 ուղեւոր, որոնցից 3-ը՝ ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի, իսկ 2-ը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի։

Կատարվածից հետո հանրության մոտ տրամաբանական հարց էր առաջացել՝ որ երթուղին է սպասարկել տվյալ ուղեւորափոխադրումը։ Եվ ի զարմանս բոլորի՝ պարզվում է՝ Բեսլանից մեկնող ավտոբուսների չվացուցակում Երեւան-Մոսկվա երթուղին նշված չի եղել։ Ավելին՝ նման ուղեւորափոխադրումները դուրս են վերահսկողությունից։

Վարորդը մեկն է լինում, ով, երբեմն, աշխատում է առանց հերթափոխի, հետեւաբար նաեւ առանց քնելու։ Իսկ թե ով պետք է նման հանգամանքներում պատասխանատվության կանչվի, դժվար է ասել։

Համենայնդեպս, ՌԴ ՆԳՆ պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ որպես կասկածյալ հարցաքննվել է այն վարորդը, որի մեքենային բախվել է մարդատար ավտոբուսը։

Ճանապարհատրանսպորտային պատահարների գծով փաստաբան Ռուբեն Բալոյանը, անդրադառնալով կատարվածին, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե այն փաստը, որ ավտոբուսը գրանցված է եղել վարորդի որդու անունով, որեւէ դեր չի խաղա։ Որդին մեղավորության դեպքում կարող է կրել նյութական պատասխանատվություն։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31