Ինչ վերաբերում է ՀԱՊԿ նախագահների՝ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հայտարարությանը, նշենք, որ այն միանգամայն փոխզիջումային է ստացվել։ Այստեղ տեղ են գտել եւ հայկական, եւ ադրբեջանական կողմի մոտեցումները։
Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիշատակումը հայկական կողմի շահերից է, այն դեպքում, երբ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը ավելի շատ Բաքվի սրտով է:
Ինչպես արդեն բազմիցս գրել ենք, Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել 1994 թ. հրադադարի համաձայնագրի անվերապահ կատարման, հակամարտության գոտում ռազմական գործողությունները կանխարգելող մեխանիզմների ներդրման եւ դիտորդների մանդատի եւ թվաքանակի ավելացման վերաբերյալ։ Սանկտ Պետերբուրգում սրանց ավելացել է «խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու պայմանների ստեղծումը», ինչը ադրբեջանական մեկնաբանությամբ կարող է միայն ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերմամբ լինել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Հնդկաստանում ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով ասուլիսի ժամանակ ասել է, որ Երեւանում իրենք (ՀԱՊԿ ղեկավարները) ղարաբաղյան հակամարտությունը քննարկել են փոխզիջման համատեքստում։ Վլադիմիր Պուտինի այս հայտարարությունն ու ընդունված հայտարարության տեքստը միանգամայն համահունչ են։
Կարդացեք նաև
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում