Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակը կարող է այնպիսին լինել, որ ավելի լավ էր դեֆոլտ լիներ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 18,2016 11:25

Այս տարի մենք մեր պետական բյուջեից հսկայական գումար ենք վճարելու պետական պարտքի սպասարկմանը։ Արտաքին պարտքի սպասարկմանը ուղղելու ենք 234 միլիոն դոլար, իսկ ներքին պարտքի սպասարկմանը՝ մոտ 100 միլիոն դոլար։ Այսինքն` պետական պարտքի սպասարկմանը կուղղվի, ընդհանուր առմամբ, մոտ 330 միլիոն դոլար։ Հաջորդ տարի արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվելու է արդեն 296 միլիոն դոլար, իսկ ներքին պարտքի սպասարկմանը ամենալավատեսական կանխատեսումներով՝ էլի մի 100 միլիոն դոլար։ Այլ կերպ ասած, հաջորդ տարի մեր պետական բյուջեից մոտ 400 միլիոն դոլար ենք հատկացնելու պարտքի սպասարկմանը։ Շա՞տ է սա, թե՞ քիչ։ Համեմատության համար նշենք, որ պետական բյուջեից հաջորդ տարի պաշտպանությանը ուղղելու ենք 200 միլիարդ դրամից քիչ ավելի, կամ 430 միլիոն դոլար։ Ու ստացվում է, որ արդեն հաջորդ տարի պարտքի սպասարկումը մեզ վրա նստելու է մոտավորապես նույնքան, որքան ծախսելու ենք երկրի պաշտպանության վրա։

Բայց դա՝ հաջորդ տարի։ Գնալով պարտքի սպասարկման ծախսը, մեղմ ասած, աճելու է։ Պարտքի սպասարկման ծախսերի մոտակա «պիկը» 2020 թվականն է։ Եթե ամեն ինչ այնպես գնա, ինչպես լավատեսորեն կանխատեսում է կառավարությունը, ապա այդ տարի պետական պարտքի սպասարկման վրա մենք ծախսելու ենք մեր պետբյուջեի 30 տոկոսը։ Էլի համեմատենք։ 2020 թվականին պաշտպանության, ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պահպանության վրա հատկացվելու է պետբյուջեի միայն 20 տոկոսը։ Որտեղի՞ց ենք ճարելու այդքան

փող։ Պաշտպանության վրա կատարվող ծախսերը կրճատել չենք կարող ու թերեւս չկրճատենք, պարտքի սպասարկումը չիրականացնել չենք կարող ու հաստատ

կսպասարկենք։ Իսկ դա նշանակում է, որ մյուս բոլոր ոլորտներին հատկացվող գումարները կտրուկ կրճատվելու են։ Դեֆո՞լտ է սա, թե՞ ոչ։ Դասական սահմանմամբ սա դեֆոլտ չէ՝ երկիրը սպասարկում է իր արտաքին ու ներքին պարտքերը։ Բայց ի՞նչ գնով… Մի խոսքով, դասական ձեւակերպմամբ «դեֆոլտ» մեզ գուցեեւ չի սպառնում։

Բայց տնտեսական աղետին մոտ իրավիճակը չափազանց հավանական է։ Ընդ որում, իրավիճակը կարող է այնպիսին լինել, որ ավելի լավ էր դեֆոլտ լիներ։  –

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31