Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն միջազգային դիտորդներից «կոնկրետ քայլեր» է սպասում

Հոկտեմբեր 18,2016 11:16

Ադրբեջանի նախագահի աշխատակազմում կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է ցանկացած պահի նոր ուժով բռնկվել, ուստի միջազգային միջնորդները պետք է «կոնկրետ քայլեր» ձեռնարկեն խնդրի լուծման համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը «Ազերբայջան» պաշտոնական թերթում հրապարակված հոդվածում հիշեցրել է ապրիլին տեղի ունեցած սրացումը՝ մտավախություն հայտնելով, որ «Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտությունը կարող է ցանկացած պահի բռնկվել նոր ուժով»:

Մամեդովին վրդովեցրել է այն հանգամանքը, որ թեև «միջազգային միջնորդները հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջության պահպանման օգտին, բայց, չգիտես ինչու, նախընտրում են հստակ դիրքորոշում չունենալ» այդ հարցում:

«Մենք համանախագահ-երկրներից, ինչպես նաև միջազգային հանրությունից սպասում ենք կոնկրետ քայլեր՝ հակամարտության արդարացի լուծման համար»,- գրել է Մամեդովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31