Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգեստի որակը գցելը Մովսես Հակոբյանի առաջին քայլերից է եղել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 18,2016 11:13

Ս.թ. հունիս-օգոստոսին ժամկետային զինծառայողներին բաժանեցին ամառային ամենօրյա համազգեստ, որը կարված է ցածրորակ, առողջության համար վնասակար եւ էժանագին կտորից։ Այդ կտորի բաղադրության միայն 35 տոկոսն է բամբակ։ 65 տոկոսը սինթետիկ է, նեյլոն։

Սա ներկայիս գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի նորամուծությունն է։ Նա մայիսի վերջից ստանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի եւ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։

Մինչեւ Մովսես Հակոբյանի՝ հայկական բանակ տեղափոխվելը համազգեստը կարվում էր 50 տոկոսով բամբակյա կտորից, որը դարձյալ քիչ է։

Զինվորը հաճախ օրեր շարունակ նույն հագուստով է, հերթապահության է գնում՝ առանց փոխվելու, եւ համազգեստը պետք է հիգիենայի պահանջներին համապատասխանի, չպետք է շոգեցնի, քրտնեցնի կամ հեշտ հրկիզվող լինի։ Նեյլոնի բարձր պարունակություն ունեցող համազգեստն արագ բռնկվող է։ Այն կրողն անպաշտպան է, օրինակ, նապալմի՝ բենզինի խտացման արդյունքում ստացված զինատեսակի առաջ, որը քառօրյա պատերազմի ժամանակ, ըստ վկայությունների, կիրառվել է։

Փաստորեն, համազգեստի որակը գցելը Մովսես Հակոբյանի առաջին քայլերից է եղել:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Հ. Գ. Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում ավելի ուշ արձագանքել է այս հրապարակմանը՝ մասնավորապես նշելով.

«1. Նախ և առաջ՝ բամբակի և այլ նյութերի հարաբերակցությունը չի նշանակում, որ համազգեստը ավելի վատ որակի է դարձել: Այդ նյութերը գերակշռում են աշխարհի բոլոր բանակների դաշտային համազգեստներում: Այդ նյութերը ապահովում են անհրաժեշտ ամրություն: Բամբակը լավ բան է, սակայն ունի իր թերությունները:

2. Այդ որոշումը կայացվել և իրագործվել է ոչ թե նոր, այլ արդեն մի քանի տարի է, եթե անգամ որևէ մեկը նոր է նման համազգեստ ստացել, իսկ անցած տարի այլ է եղել, ապա դա ուղղակի պահեստներում եղած հին համազգեստ է եղել, որի մեջ բամբակը ավելի շատ է եղել:
Այսինքն դա գեներալ Մովսես Հակոբյանի հետ որևէ կապ չունի:

3. Մեր համազգեստի կտորը ձեռք է բերվում այնպիսի ընկերությունից, որը կտոր է մատակարարում տասնյակ երկրների բանակներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31