ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր և Վանաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կմ-ը Սիսիան-Զանգեր, Գորիս-Շինուհայր, Դիլիջան-Սևան (թունելի սկզբնամաս) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, իրականացվում են մաքրման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ