Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր ընդդիմությունը դժվար է դուրս գալիս Երեւանից. «Հրապարակ»

Հոկտեմբեր 18,2016 10:45

Եվ երբ ինձ հարց եմ տալիս, թե ինչ կանեի, եթե լինեի ընդդիմադիր քաղաքական գործիչների փոխարեն, որոնց քննադատողների պակաս մեզանում չկա, առաջին պատասխանը, որ տալիս եմ, այն է, որ չէի կենտրոնանա մայրաքաղաքի վրա։ Մեր ընդդիմությունը դժվար է դուրս գալիս Երեւանից, շփվում մարզերի բնակիչների հետ։ 900 գյուղական համայնքներից յուրաքանչյուրում տարվա մեջ մեկ օր՝ առավոտից երեկո անցկացնելը, թերեւս, բարդ բան չէ։

Բայց պատկերացնո՞ւմ եք, ասենք, Նիկոլ Փաշինյանի, Արարատ Զուրաբյանի կամ Էդմոն Մարուքյանի ու նրանց մի խումբ համախոհների այցն այդ գյուղեր ինչ մեծ իրադարձության կարող է վերածվել եւ ինչքան բան փոխել։ Պետք չէ մտածել, որ հասարակ մարդիկ միայն կաշառք ու բարեգործություն են սիրում եւ կամ առաջնորդվում են միայն վախի գործոնով։ Նրանք հարգանքի, տարրական ուշադրության են կարոտ, եւ հաճախ հենց գյուղապետի նկատմամբ սերն ու հարգանքն է ստիպում, որ ձայն տան իշխանական կուսակցությանը։

Պետք է կոտրել այդ կարծրատիպը՝ շարքային մարդու հանդեպ արհամարհանքի, նրան անտեսելու, նրան 5 տարին մեկ որպես քայլող քվե դիտարկելու ավանդույթը։ Նաեւ պետք է հիշել, որ հաջորդ ընտրությունը լինելու է տարածքներում հեղինակություն ունեցող անձանց միջեւ դաժան պայքարի թատերաբեմ։ Այն կուսակցությունները, որոնք մարզերում չեն գտնի հեղինակավոր անձանց, շատ խոցելի վիճակում կհայտնվեն։ Ուստի հենց այս պահից մեր կուսակցությունները պետք է զբաղվեն նման անձանց փնտրտուքով։

Յուրաքանչյուր գյուղում, քաղաքում հաստատ կան ազնիվ, ակտիվ, գրագետ մարդիկ, որոնք այս տարիներին դուրս են մնացել քաղաքական պրոցեսներից, նեղացած են, անտեսված։ Պետք է այդ մարդկանց բերել դաշտ, թեկնածու դարձնել, որոնք էլ կզբաղվեն տվյալ կուսակցության լոբբինգով, քարոզչությամբ։ Հակառակ դեպքում Հանրապետականն իր պաշտոնյա, օլիգարխ, քրեական եւ այլ հեղինակություններով խժռելու է ընտրաքվեների առյուծի բաժինը, եւ ընդդիմությունն ընտրությունից հետո հետին թվով արձանագրելու է իր վրիպումներն ու մեղադրելու է շարքային քաղաքացուն՝ ծախվելու, վախենալու եւ ՀՀԿ-ի վերարտադրությանը նպաստելու մեջ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31