Հիլարի Քլինթոնը եթե նույնիսկ երբեւէ խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միեւնույն է՝ դա չի անի ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում: Դոնալդ Թրամփը դժվար թե երբեւէ լսած լինի Հայոց ցեղասպանության մասին, կասկածում եմ անգամ, որ նա գոնե մոտավորապես գիտի, թե որտեղ է աշխարհի քարտեզի վրա գտնվում Հայաստանը: Այնպես որ՝ ԱՄՆ նախագահի ներկա թեկնածուներից ոչ մեկն այս առումով մեզ հետաքրքիր չէ: Ուրիշ հարց, որ մեր հետաքրքրություններն, իմ կարծիքով չպիտի սահմանափակվեն Ցեղասպանությամբ:
Իհարկե, խնդիրը նախեւառաջ վերաբերում է ԱՄՆ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներին: Վստահ եմ, որ նրանց մեծամասնությունն ընտրություն կկատարի` ելնելով նրանից, թե ինչպես են Քլինթոնի կամ Թրամփի տնտեսական ծրագրերը նպաստելու կամ հակառակը՝ խոչընդոտելու իրենց բարեկեցությանը: Դա նորմալ է, այդպես էլ պետք է լինի: Աշխարհի ցանկացած կետում, որտեղ ընտրությունների նման մի բան է տեղի ունենում, մարդիկ քվեարկում են իրենց նյութական շահերից ելնելով: Պարզապես Հայաստանի պես երկրներում ոչ ոք ոչ մի ծրագրի չի հավատում, եւ շատերը գերադասում են «նաղդ» վերցնել իրենց 5-10 հազար դրամը` «շնից մազ պոկելու» տրամաբանությամբ:
Բայց ընտրողների տրամաբանությունն ամեն տեղ նույնն է. նախ` սեփական տնտեսական շահերը, հետո մնացածը: Բայց պարզ է, որ ԱՄՆ քաղաքացի հայերը, ինչպես եւ չինացիները, իսպանախոսները, հրեաները եւ մնացածներն ունեն նաեւ ազգային շահեր: Ասածս այն է, որ մեր դեպքում դիտել դրանք Ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու, ապրիլի 24-ին այդ բառն ասելու կամ չասելու մեջ՝ մեղմ ասած, հնացած մոտեցում է:
Ինձ թվում է, որ ավելի էական հարց կա. որքանո՞վ է Միացյալ Նահանգները շահագրգռված լինելու, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա բնականոն` ոչ «օլիգարխիկ» ճանապարհով, որ մեր չինովնիկները հարգեն օրենքը, որ մեր երկրում իսկապես, ոչ թե թղթի վրա, գործի արեւմտյան ժողովրդավարական մոդելը: Կարծում եմ՝ մեր ազգային շահերից է բխում նաեւ, որ Միացյալ Նահանգները զսպի Ռուսաստանի չհիմնավորված կայսերական հավակնությունները: Չգիտեմ՝ որքանով է այդ ամենը հետաքրքրում ամերիկահայերին: Բայց եթե հետաքրքրում է, ապա նրանք գերապատվությունը կտան Հիլարի Քլինթոնին:
…Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, թե իբր «Իսլամական պետությունը» կոչ է արել քվեարկել Քլինթոնի օգտին: Նման կացնային քարոզչությունը հիշեցնում է սովետական եւ ռուսաստանյան հայտնի հիմնարկի ապատեղեկատվության ոճը:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, թե իբր «Իսլամական պետությունը» կոչ է արել քվեարկել Քլինթոնի օգտին: Նման կացնային քարոզչությունը հիշեցնում է սովետական եւ ռուսաստանյան հայտնի հիմնարկի ապատեղեկատվության ոճը: ”
100 %
ընդ որում այս ամենից երևում է, որ նրանք արդեն փրփուրներից են կախվում, քանի որ “Հաագաին” ֆիզիկապես արդեն բավականին մոտ են
Հարգելի հեղինակ, հղում չեք անի՞ այդ անանուն տեղեկատվությունը ո՞ր գործակալությունն էր տարածել։ Ընդհանուր առմամբ՝ ամերիկահայերի քվեն նախագահական ընտրություններում շատ քիչ կարևորություն ունի, ցավոք։ Կալիֆորնիա նահանգը կայուն դեմոկրատ է քվեարկում և ալս անգամ էլ ձայն կտա Քլինթոնին։ ԱՄՆ նախագահը ընտրվում է ոչ թե ուղիղ քվեարկությամբ, այլ ամեն նահանգ որոշում է, թե որ թեկնածուն կստանա նախօրոք հայտնի նահանգի քվեները։ Կալիֆորնիան ունի մաենաշատ քվեները՝ 55։ Ով որ հավաքում է 271 «նահանգային ձայն» նա էլ հաղթում է։ Իսկ ընդհանրապես՝ մի խառնվեք մեր գործերին և այդ հանցագործի համար քարոզչություն ծավալեք ձեր թերթի էջերում։ Առանց Ձեզ էլ, էստեղի լրատվության 99 տոկոսը զբաղված է Քլինթոնի հանցագործությունները կոծկելով։ Ընտրեք ձեր հանցագործներին, մերին, հույս ունեմ, դատարանում տեսնել։
Եթէ Տոնալտ Թրամփը բաւարար չափով ծանօթ չէ մեր խնդիրների մասին, ատոր հիմնական հանցաւորը մենք ենք, հայերս, ամերիկահայերը: Գոնէ մէկ տարիէ ի վեր հավանական դարձած էր որ այդ մարդը պիտի լինի ԱՄՆինախագահական թեկնածու, եւ զօրեղ թեկնածու: Մեզի կը մնար ձեւը գտնել մօտենալու իրեն կամ իր շրջապատին, ի նպաստ մեզի քաղաքական աշխատանք տանելու համար:
Այսուհանդերձ, Թրամփը ԱՄՆ-ում քաղաքական high-profile միակ անձն է որ, հանրային կերպով, համարձակեցաւ ակնարկեր ՆԱՏՕի անդամ Թուրքիայի մեղսակցութեան՝ ISISի հետ:
Իսկ Ռուսաստանի կապակցությամբ, այդ ջանքերը որ կը միտին Թրամփը ներկայացնելու որպէս Փութինի ընկերը, նպատակ ունին ծածկելու այն իրողությունը որ Տիկին Քլինթոնը ԱՄՆի այժմու վարչակարգի մասնիկն է, որու ժամանակ է որ Ռուսաստանը աստիճանաբար վերականգնեցաւ, Ուքրայինայի ճակատի վրայ այլեւս կարմիր գիծը քաշեց, եւ սկսաւ իր ծրագիրները իրագործել աշխարհի տարածքին: Քլինթընը ինք, անցած ութ տարիների ԱՄՆի վարչակարգի ժամանակ արտգործ նախարարուհին եղաւ, եւ իր անատականությունն ու անզօրությունը լայնօրէն փաստեց, իր այդ պաշտօնի ընթացքին:
Իր խառնուածքով, իր սովորական հոսանքի դէմ երթալու շեշտակի հակումներով, եւ նաեւ որոշ չափանիշների համեմատ՝ իր «խենթութեամբ», շատ աւելի հաւանական է որ Թրամփը մեր շահերուն աւելի մօտ կեցվածք ու վարքագիծ ունենա Թուրքիայի նկատմամբ, եւ նաեւ հաջողի աւելի գլուխ բռնել՝ Փութինի դէմ:
Իսկ ստիպված եմ նաեւ այստեղ ընդգծելու հետեւյալը՝ այս թերթը նպաստներ կը ստանա Ճորճ Սորոսի համաշխարհային կազմակերպութեան Հայաստանի մասնաճիւղից – նոյնիսկ թերթի անձնակազմում կա անձ որ այդ կազմակերպութեան սոյն մասնաճիւղի վարչութեան անդամ է -: Իսկ Ճորճ Սորոսը ԱՄՆում Քլինթոնի կուսակցութեան հիմնական սիւներից մին է, իր հսկայական հնարավորություններով:
Նվազագոյնը՝ երեւոյթների մակարդակի վրա – սակայն երեւոյթը իսկ կարեվոր է, այս ոլորտում -, այս Խմբագրականի ափսոսալի է: Հաւանաբար դիտումնաւոր բան չկա, սակայն մէկ ա, երեւոյթը խանգարիչ է: Թերթի մը մէջ որ հատկապէս բարձր չափանիշներով կը մօտենա Հայաստանում քաղաքական կենցաղին:
Հ.Շ.
ՀԱՐՑ: Ինչի՞ չտեղափոխվել Ռուսաստան, ու այնտեղ երջանիկ ապրել, աշխարհի փրկիչ երկրում, որպես այդ երկրի լիիրավ քաղաքացի: