Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 17-ին քննում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքի երկարացման դեմ բողոքը:
Նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը մերժեց բողոքը եւ անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը. «Այսինքն՝ դատարանը կրկին կայացրեց քաղաքական որոշում: Մեր պաշտպանյալ Պավել Մանուկյանը ինքն էլ հայտարարեց դատարանում, որ որեւէ այլ որոշման չի սպասում եւ իր համար էլ ակնհայտ էր, թե դատարանը ինչ որոշում պետք է կայացներ»:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում Պավլիկ Մանուկյանը հայտարարությամբ է հանդես եկել. «Նա ներկայացրեց իր դիտարկումները կապված նաեւ այն հանգամանքի հետ, թե ինչու տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը եւ ինչ նպատակ ուներ, որ դա ինքնանպատակ չէր՝ այնտեղ բարձրացված էին որոշակի քաղաքական հարցեր: Ըստ էության, դատարանին որեւէ պատճառ չէր հետաքրքրում՝ դատարանը փորձում էր Պավել Մանուկյանին ընդհատել, սակայն Պավել Մանուկյանն ասում էր, որ պետք է իրեն լսեն, թե ինչով էր դա պայմանավորված:
Նա նաեւ դատարանում ցույց տվեց իր ստացած մարմնական ծանր վնասվածքները՝ նշելով, որ իր աջ եւ ձախ ոտքի վրա երեւում է նաեւ այդ զենքի տրամաչափը, եւ թե ինչպիսի անթույլատրելի զենքով են իրեն «վնասազերծել»: Պավլիկ Մանուկյանը շատ խիստ վիրավորված է, ասում է, որ իր հոգեկան աշխարհն է խառնված այն հանգամանքից, որ նշում են՝ Պավել Մանուկյանին վնասազերծեցին: Պավել Մանուկյանին վնասեցին, այն էլ շատ ծանր, կոպիտ ձեւով, այն դեպքում՝ երբ բարձրաստիճան այրերի հետ ինքը պայմանավորվածություն էր ձեռք բերել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է` կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը եւ 235-րդ հոդվածով, այն է` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Վերնիսաժից գնված վկայականներով (ըսելու ձեւ…), Օրէնքից անտեղյակ, ամէն դէպքում, առանց որեվե օրինական առարկություն ունեցող, ձեւական «փաստաբանների» սովորական ու մաշած հանկերգը՝ քաղաքական որոշո՛ւմ է…
բիրտ ու մարդասպանական արարքի ընթացքում, անկէ մարմնապէս հեռու գտնված, այժմ բանտարկված մի քանի անձերի համար, թերեւս, երբ ուրիշ բան չկա ասելիք, կարող է այդ հանկերգը հնչեցնել… սակայն այս մարդուն պարագային !?!