Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւանի քաղաքապետի ընտրությունները անվավեր չեն ճանաչվի

Հոկտեմբեր 17,2016 19:15

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սեւանի արդեն նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը դիմել էր Վարչական դատարան՝ հոկտեմբեր 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ:

Նա հայցն ներկայացրել էր ընդդեմ թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի, իսկ գործով երրորդ անձ էր ճանաչվել Սեւանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: Ռուդիկ Ղուկասյանը պահանջում էր անվավեր ճանաչել հանձնաժողովի 155Ա, 162Ա, 163Ա որոշումները եւ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի 2016 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքները:

Սակայն, հոկտեմբերի 17-ին Վարչական դատարանը մերժեց Ղուկասյանի հայցը: Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ վերանայման:

Հիշեցնենք՝ նախկին քաղաքապետը պնդում էր , որ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, այդ թվում՝ քաղաքապետի պաշտոնում ընտրված Սարգիս Մուրադյանի թիմի կողմից կաշառքի բաժանմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31