Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը մի կերպ կայացավ, տվեցիք անդազահան եք անում». Ռուբեն Հակոբյանը՝ ՀՀԿ-ին

Հոկտեմբեր 17,2016 18:20

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց Վանաձորի ընտրությունների մասին՝ ասելով. «Հիմա չեմ ցանկանում խոսել մարդ գողանալու արատավոր երեւույթի մասին, իհարկե, ԲՀԿ-ն ունի բոլոր ապացույցները, որ մեր ավագանու անդամնեը պահել են պայմանավորվածությունը: Վստահ եմ, Լուսավոր Հայաստանը երբեւէ դա չի հերքի: Բայց կարեւոր չի, թե որ կուսակցությունից են մարդ գողացել: Հարցի արժեքը երեւույթն է, որ մի միլիմետր անգամ իշխանությունը չի ցանկանում գնալ զիջումների»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ցանկացած կուսակցությունում էլ կարելի է գտնել մարդիկ, որոնց կարելի է կաշառել, վախեցնել, կոմպրոմատներ ձեռք բերել եւ այլն, բայց հարցն այն է, որ իշխանությունը պատրաստ չէ մի թիզ զիջելու, այլապես Վանաձորում այլ պատկեր կլիներ:

Ռուբեն Հակոբյանն էլ հիշեց 2013-ի նախագահական ընտրություններում Սեւանի քաղաքապետի ցինիկ կեցվածքը: Հիմա էլ քաղաքապետը բողոքում է, որ կեղծիքներ են եղել. «Լավ չի այդ աթոռը, որ տեղը պահում եք: Գոնե բումերանգի փիլիսոփայությանը ծանոթ եղեք: Մարդն իր կյանքում անպայման բումերանգ է նետում, եւ եթե բումերանգը գերծանրաբեռնված է լինում կեղծիքներով, խուլիգանությամբ, ցինիկությամբ հետդարձին կարող է այնպես հարվածել, որ բումերանգ նետողը ոչ եւս լինի»:

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ եթե ՀՀԿ-ն համարում է, թե Վանաձորում հաղթանակ է տարել, պյուռոսյան հաղթանակ է. «Էդ ի՞նչ իշխանիկների ամբիցիա է, որ անպայման պիտի մերը լինի: Սրտաճմլիկ ասում էիք՝ ո՞ւր է ընդդիմություն, չկա, ախր չենք դիմանում առանց ընդդիմության, ընդդիմությունը մի կերպ կայացավ, եկավ, տվեցիք անդազահան եք անում: Իրավունք չունեիք այդքան մանր պահեիք ձեզ: Գիտե՞ք ում եք նման, որ հարյուր հազարավոր լիտրով բենզին է բերում մեծածախ ու լիտրերով գալիս է, ինքն է վաճառում, մենակ իրեն լինի: Ճիշտ չեք անում, լավ չեք անում, պետականության մասին խոսողն իրեն այդքան մանր չի պահում»:

Ընդդիմությանն էլ: Ռուբեն Հակոբյանը խորհուրդ տվեց, որ այն քրեական հեղինակություններին, գողականներին, որոնց բերում ու խցկում են իրենց ցանկ՝ ՀՀԿ-ից ոչնչով չեն տարբերվում. «Իշխանությունների քայլերն ինչի՞ եք ուզում կրկնօրինակել: Նրանք, միեւնույն է, գնալու են միանալու են իրենց երամին: Եթե չեն մտել իշխանության ցանկ, ուրեմն իշխանությունն ասել է՝ մեզ պետք չեք»:

Նա կոչ արեց ընդդիմությանը խելքի գալ. «Այդ խաղի կանոններով մի խաղացեք: Կպարտվեք, եթե գողականների ցուցակով գնաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31