Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանված օրենքով չեն գրում պատերազմ կամ ոչ պատերազմ». Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբեր 17,2016 17:59

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանի հայտարարությունը, թե ապրիլյան պատերազմում կան զոհված երիտասարդներ, որոնց մահվան վկայականներում նույնիսկ գրված չէ, որ մարտական գործողությունների ժամանակ են զոհվել:

«Նման բան չկա, լավ էլի, նման բան գոյություն չունի»,- վստահեցրեց Արծրուն Հովհաննիսյանը,- «Սահմանված օրենքով չեն գրում պատերազմ կամ ոչ պատերազմ, գրում են մարտական գործողություն: Իսկ եթե մարտական գործողություն չգրեն, ինքը այն չորս միլիոնն էլ չէր ստանա»:

Անդրադառնալով այն հայտարարությանը, թե պատերազմի մասնակիցների ընտանիքները անտերության ու անուշադրության են մատնված՝ պարոն Հովհաննիսյանը շարունակեց. «Այդ մարդիկ պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են միշտ եղել ու կշարունակեն լինել: Այո՛, մեր բոլորիս պարտքն է ավելի շատ ուշադրություն դարձնենք իրենց՝ թե ֆինանսապես, թե հոգեպես»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31