Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է վերջին շրջանում մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որոնց համաձայն այս կամ այն հասցեում շինարարություն է իրականացվում՝ առանց շինարարական թույլտվության:
«Քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող այս կամ այն շինարարական գործընթաց գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ: Հետևաբար, նման անհարկի քննարկումներից խուսափելու համար քաղաքացիներին մատչելի կերպով ներկայացրեք շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգերն ու կանոնները, առավել ևս, որ մենք բավականին պարզեցրել ենք դրանք: Համոզված եմ, եթե քաղաքացին տեղյակ լինի, որ օրինակ տանիքի նորոգման համար անհրաժեշտ է նախ թույլտվություն ստանալ և, որ տվյալ թույլտվության համար երկար ժամանակ չի պահանջվում, ապա միանշանակ կդիմի ու չի գնա ապօրինության: Դրանով նա նախ կխուսափի վարչական պատասխանատվությունից, և իր կողմից իրականացվող աշխատանքը չի դիտարկվի որպես անօրինական շինարարություն: Շատերը տեղյակ չեն, որ պարզեցվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, և որ նույնիսկ կարելի է դիմել էլեկտրոնային տարբերակով: Ըստ այդմ, քայլեր ձեռնարկեք հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատասխանատուներին հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները տվյալ գործընթացի վերաբերյալ քաղաքացիների իրազեկման շրջանում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարծում եմ քանի քաղշինը վերակազմավորվում ա ճիշտ կլինի միջոցներ ձեռնարկել ու արդեն կառուցված շենքերի գրանցման ու կադաստրի վկայականի ստացման գործընթացը դյուրինացնել: Ներկայիս իրավիճակում ցանկացած հասարակ մահկանացու ով իր սեփական հողատարածքում կառուցել ա առանձնատուն ու ենթադրենք միջնապատը կես մետր շեղել ա նախագծից կամ օրնակ մի լուսամուտ փակել ա մեկ ուրիշը բացել ա ու դա իրականում ոչ ոքի չի խանգարում ու չի էլ կարա խանգարի բայց արի ու տես որ նմանատիպ շենքի գրանցումը արժենում ա մինչև 2 մլն դրամ. Դա է պատճառը որ քաղաքի սեփական տների մեծ մասը մինչև հիմա հողի հարկ են մուծում գույքահարկի փոխարեն: Կարծում եմ քաղշինին ուղակի պետք ա մեկուսացնել իսկ կադաստրի գործառույթները թեթևացնել: Իրոք անտեղի մարմիններ են բոլոր տեսակի տեսչությունները ու անիմաստ փող ծախսելու տեղ: Բազմաբնակարան շենքերը էլի հասկանալի ա բայց մարդու սեփական տներ մտնելը իբր որակ ստուգելու կամ պատուհանի մեծությունը չափելու նպատակով կրոք աբսուրդ ա: Անիմաստ փող են առնում:
Ինչ վերաբերվում ա քաղաքապետարանին ապա ես իմ փորձով կասեմ որ 2 տարի առաջ ստացել եմ շին. Թույլտվություն, մուծել եմ պետական տուրքը ու մինչև օրս մի կոպեկի ծախս իրանց հետ կապված չեմ արել: իրոք շատ բան ա փոխվել դեպի լավը, եթե իհարկե օրինական ա ամեն ինչ արվում: Դավթաշենի թաղապետարանից ես որ շաաաատ գոհ եմ, մնացածը չգիտեմ: