Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիայի» լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու գործով նիստը հետաձգվեց

Հոկտեմբեր 17,2016 17:37

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալներ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի պաշտպան՝ փաստաբան Վահե Ամիրջանյանի միջնորդությամբ. Նա ժամանակ խնդրեց դատարանից գործի նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ ամբաստանյալները պաշտպան ունենալու միջնորդությունը ներկայացրել էին անցած դատական նիստին: 

Տուժած լրագրողն այս անգամ էլ դատարան չէր ներկայացել, դատարանում էին նրա ներկայացուցիչները:

Հիշեցնենք նաեւ, որ չորս ամբաստանյալներն, ըստ մեղադրանքի, հուլիսի 29-ին, ժամը 22-ից 23-ի սահմաններում, Գլինկայի փողոցում կատարել են բռնություն՝ գործադրելով զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 26-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31