«Ինչու ձեր քաղաքական թիմը հրաժարվեց այն դրույթից, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք գտնվում են տարբեր պետություններում մասնակցեն ընտրություններին»,- այսօր Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին հարցրեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա հարցրեց՝ ո՞րն է ձեր մտավախությունը, որ թույլ չեք տալիս այդ մարդկանց, որոնք ստիպված են արտերկրում ապրում, քվեարկեն. «Ձեր մտավախությունն այն է, որ ձեր քրեաօլիգարխիկ համակարգն այլեւս չի՞ կարող գործել, թե՞ դուք մտածում եք, որ հայոց խորհրդարանը պետք է համալրվի միայն հայ ժողովրդի քրեաօլիգարխիկ ներկայացուցիչներով»:
Հովհաննես Սահակյանն ասաց, որ չի պատրաստվում պատասխանել, քանի որ քննարկվող նախագծին չի վերաբերում հարցը, քաղաքական հայտարարություն է: Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց՝ չեք կարողանում պատասխանել, դրա համար էլ չեք պատասխանում. «Դուք ցանկանում եք միայն ընտրական իրավունք ապահովել ձեր քրեաօլիգարխիկ համակարգի համար եւ ապահովել ՀՀԿ-ի վերարտադրությունը: Բայց ժամանակն այնպիսին է, որ այլեւս ավարտին է մոտենում ՀՀԿ-ի պատմությունը նաեւ, ոչ միայն պատմությունը, այլեւ պատրաստվեք, որ ձեր նկատմամբ տեղի է ունենալու արդար դատավարություն»:
Հովհաննես Սահակյանը լսեց ու ծիծաղեց՝ ցանկացած հարց ավարտում եք այդ նախադասությամբ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
այս Տիկինը եթէ մի քանի ամիս ապրի Սփիւռքի գաղութի մը մէջ, պաշտօններ ստանձնելով այդտեղ, հաւանաբար սկիզբի զուարճանքի կարճ պահէ մը ետ, համայնքը շուտով զզվանքից չի գիտնալու թէ ինչպէս անի, որ ձերբազատուի նրանից