Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար տիար Արմեն Ամիրյանին:
Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթեց արդյունավետ ծառայություն ի նպաստ Հայրենիքի և հայ ժողովրդի մշակութային կյանքի զարգացման:
Վեհափառ Հայրապետը, կարևորելով մշակույթի դերակատարությունը հայոց կյանքում, մասնավորապես ընդգծեց, որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում նաև իր մշակույթի շնորհիվ է կարողացել ապրել ու հարատևել:
Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը օրհնության ու գնահատանքի համար և կարևորեց նախարարության համագործակցությունը Մայր Աթոռի հետ:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նախարարության գործունեությանը և առկա մարտահրավերներին, խոսվեց նաև սրբավայրերի ու պատմամշակութային այլ հուշարձանների պահպանության խնդիրների մասին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի