Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Իջեւան քաղաքում գողացել են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Տավուշի մարզային բաժնի շենքում գտնվող դրամական փոխանցումների տերմինալը:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ սարքավորման մեջ գումարներ չեն եղել, սակայն գողերն իրենց հետ տարել են տերմինալը:
Իրավապահներից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով («Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»):
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ