Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինայում արգելվել է օդանավակայաններում ռուսերենի կիրառումը

Հոկտեմբեր 17,2016 16:17

Ուկրաինայի օդանավակայաններում և ավիաընկերություններում պետք է հրաժարվել ռուսերենի կիրառումից, ինչպես նաև խորհրդային անվանումներից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը:

Ինչպես գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով նախարարության պաշտոնական կայքը, Օմելյանն ընդգծել է, որ Ուկրաինայի օդանավակայաններում տեղադրվող ամբողջ տեղեկատվությունը պետք է լինի բացառապես ուկրաիներեն և անգլերեն լեզուներով:

«Ոչ մի ռուսերեն չպետք է լինի: Սա ոչ միայն պետական լեզվի կիրառման, այլև, առաջին հերթին, ինքնահարգանքի հարց է: Բացի այդ, օդանավակայանների աշխատակիցները ուղևորների հետ շփման ժամանակ պետք է կիրառեն կամ ուկրաիներեն, կամ անգլերեն»,- ասել է նախարարը:

Բացի այդ, նա նշել է, որ մինչև դեկտեմբերի 1-ը օդանավակայանները պետք է հրաժարվեն խորհրդային անվանումներից: Համապատասխան խնդրանքով դիմում ուղարկվել է երկրի բոլոր ավիաընկերություններին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31