Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փաստորեն, ընդունում եք մի նախագիծ, որը հակասում է ՍԴ որոշմանը». Նիկոլ Փաշինյանը՝ Ընտրական օրենսգրքի մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2016 16:15

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Դավիթ Հարությունյանին հիշեցրեց Սահմանադրական դատարանի որոշումը, որ ընտրացուցակները հրապարակման ենթակա չեն. «Դուք հանդես եք եկել գործով որպես պատասխանող: Ինչքանո՞վ եք հավանական համարում, որ այս հարցով ԱԺ մեծամասնությունը կդիմի ՍԴ եւ քննարկվող փաթեթը կհամարվի Սահմանադրությանը չհամապատասխանող եւ ուժը կորցրած»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ՍԴ-ի մասին որեւէ կանխատեսում չի կարող անել, բայց նաեւ երաշխավորեց, որ ՀՀԿ-ն հաստատ այդ հարցով չի դիմի Սահմանադրական դատարան:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ տեսանկարահանում իրականացնելու կառավարության հայտարարած մրցույթին եթե ոչ մի ընկերություն հայտ չներկայացնի, ի՞նչ է սպասվում: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դա պետական գործառույթ չէ եւ չեն կարող ստիպել որեւէ մեկին նման ծառայություն մատուցել. «Այլ լուծում չկա: Ինչպե՞ս ստիպել, որ անի այդ գործը, բացի բաց գնման ընթացակարգից: Որպեսզի պատասխանատվությունը չլինի միայն իշխանության ուսերին, այդ հանձնաժողովում իշխանությունը կլինի փոքրամասնություն»:

Նիկոլ Փաշինյանը արձանագրեց. «Փաստորեն, ընդունում եք մի նախագիծ, որը հակասում է ՍԴ որոշմանը, եւ ինչպես նախորդ համաձայնության տապալման պատասխանատվությունը դրվեց լեհական ընկերության վրա, հիմա էլ կդրվի այլ ընկերության վրա: Պետությունը պետք է այդ խնդիրը լուծի: Ամեն անգամ ընդունել օրենք, որի իրականացումը կախված չէ պետական համակարգից՝ անհասկանալի է»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ի սկզբանե էլ իրենք ասել են, որ դա չի կարող լինել պետական խնդիր. «Դա պետք է լինի մասնագիտացված կազմակերպություն: Պետությունը տեսանկարահանող չի, տեսախցիկները ճիշտ անկյուններում տեղադրող չի: ԽՍՀՄ-ն էր, որ ամեն ինչ անում էր»: Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այս նախագիծը չի հակասում Սահմանադրությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31