Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Ադրբեջանը չլինելով ՀԱՊԿ անդամ, ավելի ուժեղ ազդեցություն ունի, քան մենք» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2016 14:44

Հոկտեմբերի 17-ին «Տեսակետ» մամուլի ակումբում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն անդրադարձավ Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին: Ընդ որում, գագաթաժողովի ժամանակ նախատեսվում էր, որ համաձայն ռոտացիոն սկզբունքի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձնի ՀՀ ներկայացուցիչը, ինչը չեղավ:

Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, ՀԱՊԿ գագաթաժողովը կարեւոր էր, բայց ոչ թե արդյունքներով, այլ իր շուրջ ստեղծած մթնոլորտով:

«Ինձ զարմացրեց, որ օրակարգից հանվեց գլխավոր քարտուղարի խնդիրը, չէ՞ որ ռոտացիան ավտոմատ է կատարվում, իսկ Հայաստանի դեպքում, փաստորեն ՀԱՊԿ-ում նման խոչընդոտ առաջացավ: Եթե անհամաձայնություն կար, նախօրոք պետք է ասեին: Ստացվում է, որ այս կառույցում ՀՀ իշխանությունների սխալների եւ այլ պատճառներով, մենք ուժեղ դիրքեր չունենք, ու Ադրբեջանը չլինելով ՀԱՊԿ-ի անդամ, ավելի ուժեղ ազդեցություն ունի, քան ՀԱՊԿ անդամ Հայաստանը»,-տարակուսանք հայտնեց Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետի ձեւակերպմամբ, ըստ էության կարգ խախտվեց. «Այդ դրվագը ցույց է տալիս եւ մեր իշխանությունների սխալները, որոնք կատարել են ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ այլ երկրների հետ հակասությունները: Հայաստանը պարտավոր է այլընտրանք ստեղծել ՀԱՊԿ-ին»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարը համոզված է, որ այս դեպքում էլ Ադրբեջանը գործի է դրել կաշառքի գործելաոճը. «Մենք չունենք նավթ ու գազ, որ մարդկանց ազատությունը փակենք, նավթ ու գազով կաշառենք: Իսկ Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ չլինի, նա կրկին կաշառեց»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31