Այսօր առավոտյան Վանաձորում նորընտիր ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ:
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը նոր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին հանձնեց քաղաքի ոսկեջրած բանալին:
«Վանաձորցիները շատ արդարադատ են, այն ինչ եղավ, պետք է լիներ, ընտրություններին 15.000 ձայնով կրած քաղաքապետը չէր կարող իր տեղը զիջել ավելի ցածր ձայներ հավաքած ինչ-որ մեկին:
Պարոն Ասլանյան, նորից եմ շնորհավորում, իմացեք, որ վանաձորցիները արդարադատ են ու ով իր թիկունքին է, նա էլ իր տերն է: Իսկ տեր լինելով՝ ցանկանում եմ՝ լինեք ժողովրդի հարազատ ծառան, այս գաղափարով ավելի լավ կղեկավարեք մեր քաղաքը: Բարի երթ, պարոն Ասլանյան»,- այսպիսի շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով բանալին հանձնեց նոր քաղաքապետին նախկին քաղաքապետը:
Կարդացեք նաև
Իսկ Մամիկոն Ասլանյանը երդվեց. «Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները: Ազնվորեն ու բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ