Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մեկի չպիտի պաչես». Ինչպես են ՀՀԿ-ականները համբուրվում ԱԺ-ում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2016 14:05

Այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում ՀՀԿ խմբակցության նիստն էր, եւ նկատեցինք, թե ինչպես են ՀՀԿ-ական պատգամավորները միմյանց ողջունում: Տղամարդ պատգամավորները համբուրում էին իրար: Տեսանյութում էլ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունելիս համբուրում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին:

Մեզ հետ զրույցում պարոն Շարմազանովին հիշեցրինք ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքերը՝ ԱԺ նիստերից մեկում՝ տղամարդկանց համբուրվելով իրար բարեւելու մասին: Նա արձագանքեց. «Արամ Մանուկյանը կարող է իր ֆրակցիայում ասի»:

Նա բացատրեց իրենց համբույրի իմաստը. «Որպես ճշմարիտ քրիստոնյաներ՝ համբույրը դա ողջագուրվելու եւ բարեւելու ձեւ է: Քրիստոնյաները համբույրով են բարեւում»:

Մեր դիտարկամանը, որ տգեղ է, երբ դա տղամարդիկ են անում՝ նա պատասխանեց. «Բա տղամարդիկ են անում, իհարկե: Քրիստոսի առաքյալները տղամարդիկ չէի՞ն, որ իրար սիրով էին ողջագուրում համբույրով»:

Այդ պահին մոտեցավ Մարգարիտ Եսայանը. «Պրիվետ Մարգո ջան, արի ողջագուրվենք, ըհը՛: Կարեւորը Հուդայի համբույր չլինի»:

Հարցին՝ ինչպե՞ս իմանանք՝ Հուդայի՞ էի, թե՞ չէ՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ամեն մեկի չպիտի պաչես»:

Շարմազանովը համբուրեց Վլադիմիր Բադալյանին, Վահրամ Մկրտչյանին եւ լրագրողներին էլ խորհուրդ տվեց նույնն անել՝ համբուրվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Հայկ Բաբուխանյանին համբուրել, նշանակում է կողմ լինել հոլտեմբերի 27-ի դավադրությանը: Դա հուդայական համբույր է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31