Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Համաձայն ՀՀ Վարչապետի կողմից գործադիր իշխանության բոլոր մարմիններին տրված հանձնարարականի՝ վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ, խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և դրան կից գործող ՊՈԱԿ-ների օպտիմալացման խնդիրները:
ՀՀ ԱԻ փոխնախարարներ Հ. Մխիթարյանը, Հ. Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը և «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հ. Պետրոսյանը նախարարին ներկայացրեցին կառույցի և ՊՈԱԿ-ների օպտիմալացման մշակված տարբերակների նախագծերը: Ներկայացված տարբերակների քննարկման ընթացքում նախարար Երիցյանը համապատասխան հանձնարարականներ տվեց՝ նշելով, որ գործակալության և ՊՈԱԿ-ների օպտիմալացումը միտված է ֆինանսական միջոցների ու կադրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ