Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը ընդդիմադիր ուժերին միավորման 2 տարբերակ է առաջարկում

Հոկտեմբեր 17,2016 13:46

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում խոսեց 2017-ի ընտրություններին ընդդիմության հնարավոր միավորման մասին: Նա ասաց, որ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու՝ որոշվելու է՝ Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ ճահճի մեջ, թե՞ դուրս է գալու. «Միասնականությունը լավ բան է, շատ լավ եմ վերաբերվում, բայց այդ միասնականությունը չպիտի լղոզի եւ բարդացնի ընդդիմության վճռական եւ արդյունավետ գործելու կարողությունը:

Միասնականությանը պետք է հասնել: 2 տարբերակ կա միասնականության: Մի դեպքում, երբ քաղաքական ուժերով միավորվում ենք, բայց այդ դեպքում պետք է փոխընդունելի լուծումներ գտնենք, մյուս դեպքում այն է, որ ՀԱԿ-ը դառնա մի պլատֆորմ, որտեղ բոլոր քաղաքական, հասարակական նախաձեռնությունները, քաղաքական գործիչները, առանձին անհատներ, հաշվի առնելով նոր ԸՕ-ի հատկությունները, կարողանան իրենց այդտեղ դրսեւորել: Մենք տեսնում ենք այդ տարբերակը: Փաստորեն, «Ընտրական օրենսգիրքը» նախատեսում է այն, որ ընտրությունների մասնակցող ուժերը փորձեն ապահովել ինչքան հնարավոր է շատ ձայների հավաքման կենտրոններ: Դա է ԸՕ-ի ամբողջ տրամաբանությունը: Այդ միավորումը կարելի է նաեւ փորձել մեկ կուսակցության շրջանակներում իրագործել: Երկու տարբերակներն էլ հետաքրքիր են: Անկախ այլ քաղաքական ուժերի մոտեցումներից՝ մենք երկրորդ տարբերակի վրա կարող ենք կենտրոնանալ: Այսինքն՝ կուսակցությունների հետ վարել կոնսուլտացիաներ՝ միասնական դաշինքի ստեղծման մասին»:

Նա ասաց, որ այս պահին ոչ մի կոնսուլտացիա չկա, բայց շուտով պետք է սկսել: Թե ում հետ են պատրաստվում համագործակցել, ում են համարում ընդդիմադիր՝ նա անուններ չտվեց՝ ասելով, որ կարող է խնդիրներ առաջանան այն ուժերի հետ, որոնք չեն մտնում այդ ցուցակի մեջ: Բացի այդ, ում հետ պետք է խորհրդակցեն, ցուցակի մեջ մտնող ուժերի համար էլ կարող է խնդիրներ առաջացնել, եթե անվանական ասի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31