Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը:
Դատախազը, դիմելով դատարանին՝ ասաց, որ պետք է պայմանական վաղաժամկետ ազատման հարցով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը թողնել անփոփոխ, դրա քննությունը հետաձգել մեկ տարով, չնայած նաեւ ասաց, թե Տեր-Սահակյանի մոտ դրական տեղաշարժեր կան:
Ի դեպ, Տեր-Սահակյանի կողմից պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը ՔԿՀ-ի կողմից չի մերժվել, այն պարզապես հետաձգվել է մեկ տարով:
ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Տեր-Սահակյանն ասաց. «Մեղադրանքի կողմն ի սկզբանե դիրքորոշում ունեցել է: Ես դատարանին եմ բողոքել, Դուք որոշեք: Էս երկրում սաղ նույնն է մնացել», եւ նկատեց, որ իրար կողք են նստած ՔԿՀ ներկայացուցիչը եւ դատախազը:
Կարդացեք նաև
Արմեն Տեր-Սահակյանը դիմելով դատախազին` ասաց. «Փոխվեք, փոխվեք»
Դատախազը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, ի պատասխան ցմահ ազատազրկման դատապարտվածի, ասաց. «Փոխվել ենք, բա ինչ ենք արել»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստը հետաձգեց, նշանակեց հոկտեմբերի 24-ին, քանի որ մեկ այլ նիստ էր նշանակված այսօր:
Ռ.Մ.